25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պատիվ է ինձ համար հայտարարել, որ Գարեգին Չուգասզյանի հացադուլը այս պահից համարվում է դադարեցված». վարչապետը դիմավորեց Եղնուկյանին

Արդեն 31 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցելեց Չուգասզյանին:

«Պատիվ է ինձ համար հայտարարել, որ Գարեգին Չուգասզյանի հացադուլը այս պահից համարվում է դադարեցված», – հանդիպումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին, որ ինքը եկավ այստեղ, որովհետև հարցերի լուծման դրական ընթացք արդեն կար: Բայց ամեն տեսակ ուժեր փորձում էին օգտագործել առիթը, հակասություններ ստեղծել էն ուժերի միջև, որոնք մինչև հիմա ռեժիմի դեմ են եղել, նրանց իրար դեմ հանելու և այլն: Որպեսզի էդ ամեն ինչը վերանար․․․ Էն պահանջները, որ ես դրել էի, ես լրիվ բավարարված եմ:Կետ-կետ ինձ համար լրիվ հասկանալի է՝ ինչը ինչպես է լինելու: Ընթացակարգը ինչպես պետք է լինի: Լրիվ բավարարված եմ ես: Մենք եկանք փոխադարձ ըմբռնման, որ էս ամեն ինչը, էսպես ասած, վերջացել է: Էս պահին շատ կարևոր է մեր հասարակության համար փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտի ուժեղացումը և վստահության աճը»:

Գարեգին Չուգասզյանին այցելել է նաև քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակված Կարո Եղնուկյանը:

Չուգասզյանը Մատենադարանի առջև հացադուլ էր անում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, համաներում հայտարարել անհամաչափ պատիժ ստացած անձանց նկատմամբ և ձևավորվել անցումային հանձնաժողովներ՝ այս հարցերը լուծելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ