16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նորմալ պահանջ է, մենք պետք է այդ ճանապարհով գնանք. Նիկոլ Փաշինյան

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում,  ինչը հնարավորություն կտա ապահովել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  միջպետական  նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի բնականոն ընթացքը: Արդյունքում՝ ֆրանսիական «Սաֆեժ» ԲԲԸ-ին կտրվի ծրագրի շրջանակում «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» և «շինարարության որակի տեխնիկական հսկողություն»  գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեխնիկական վերահսկողն էլ պետք է  պատասխանատվություն կրի: «Ճանապարհները պետք է կառուցվեն որակյալ, հակառակ դեպքում լրջագույն պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն շինարարություն իրականացնողները, այլև տեխնիկական հսկողություն իրականացնողները, որոնք հավաստիացրել են, որ ճանապարհը կառուցված է նորմալ և որակով: Կարծում եմ՝ նորմալ պահանջ է, և եթե դրա համար անհրաժեշտ է կառավարության որոշումների, օրենքների մեջ փոփոխություններ, ապա մենք պետք է այդ ճանապարհով գնանք»,-ընդգծել է  վարչապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ