16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է Ուսանողության միջազգային օրվա առթիվ

Նոյեմբերի 17-ն Ուսանողության միջազգային օրն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է հանրապետության բոլոր ուսանողներին տոնի առթիվ։ Ուսանողությունն ու երիտասարդությունը նորանկախ Հայաստանի պետականության կայացման ոչ միայն մասնակիցն են, այլև կրողը։

Անհերքելի է նրանց դերը երկրում ընթացող գործընթացներում։ Այսօր առավել քան երբևէ ուսանողների համար որակյալ կրթություն ստանալու, առաջընթացի ավելի լավ պայմաններ են։ Ուսանողության շրջանում իրականացվող կրթական բազմաթիվ ծրագրերը հնարավորություն են տալիս զարգացնել մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ուսումը շարունակել և կատարելագործել ամենահեղինակավոր կրթօջախներում։

Սիրելի′ ուսանողներ, օգտագործեք սովորելու, գիտելիք կուտակելու ձեզ ընձեռված այս բացառիկ տարիները։ Կրթությանը հատկացված ուսանողական տարիները վաղվա ձեր բարեկեցիկ ապագայի լավագույն գրավականն են։ Մեր ապագան կերտելու են այսօրվա խելացի երիտասարդները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր գործունեությամբ ուսանողական կառույցների կողքին է, իր ծրագրերով հիմնադրամը նպաստում է ուսանողական ինքնակառավարման մարմինների կայացմանն ու հզորացմանը։ Մենք միասին ենք հզոր ու միասին, համախմբված պետք է պայքարենք հանուն մեծ գաղափարների, հանուն մեր նպատակների հաղթահարման։

Henaran.am-ի ն տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ