ՀՀ-ն իր նախկին պայմանն է ներկայացնում Ադրբեջանին. 168 ժամ
«ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական մամուլում շրջանառվում են ակտիվ տեսակետներ, հորդորներ ՀՀ նոր ղեկավարությանը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի ուրվագծած բանակցային սցենարով: Երբ ադրբեջանական կողմը Փաշինյանին դեռ չի փորձել բանակցությունների ընթացքում, չի ճանաչում նրա դիվանագիտական հմտությունները և այն, թե ինչ սպասել, որոշ ճշգրտումների կարիք կար, թե ինչ ուղով է պատրաստվում առաջ մղել բանակցությունները հայկական կողմը, և որոնք են իր առաջնահերթությունները»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում իրերի ներկայիս դրությանը:
Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասել է, որ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումներն Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ըստ էության, շատ քիչ են տարբերվում նախորդ իշխանության քաղաքականությունից: