14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձևավորվել է ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու  է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով: Աշխատանքային խումբը համակարգելու են  ՏԿԶ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը  և նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:

Սահմանված ընթացակարգով քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ պաշտոնական էլ.հասցեով ([email protected]), փոստով (Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ առձեռն ներկայացնել նախարարության տեղեկատվական կենտրոն (Հանրապետության հրպ., Կառավարական տուն 3): Աշխատանքային խմբում ընդգրկվել են ոլորտային պատասխանատուներ` դիմում-բողոքներին սահմանված կարգով ընթացք տալու և հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ գտնելու  համար:

Քննության կառնվեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լիազորությունների շրջանակներում գտնվող դիմում-բողոքները, իսկ նախարարության իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցերը կուղղորդվեն համապատասխան լիազոր մարմիններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ