03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ հարցեր է քննարկել ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Մայիսի 16-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

Ուեսս Միթչելը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շեշտեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։

Զոհրաբ Մնացականյանը և Ուեսս Միթչելը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։ 

Կողմերը անդրադարձան հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերկյան խորհրդի գործունեությանը։ 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին, նախարար Մնացականյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ արժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ