25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես ինձ Տարոն Մարգարյանի հետ հավասար պատասխանատու եմ համարում ու երբեք չեմ հրաժարվի այդ պատասխանատվությունից

Սիրելի դավթաշենցիներ և երևանցիներ

Արդեն 6 տարի է՝ ես ղեկավարում եմ Դավթաշեն վարչական շրջանը։ Թե՛ մինչ այդ, թե՛ պաշտոնավարման ընթացքում միշտ կապի մեջ եմ եղել ձեզ հետ, շփվել եմ բոլորիդ հետ։
Իմ ու իմ թիմի արած աշխատանքը ձեր աչքի առաջ է եղել։ Չեմ ուզում գնահատել, ինքներդ կարող եք գնահատական տալ՝ որքանով է մեզ մոտ ստացվել, որքանով ենք կարողացել լուծել ձեր խնդիրները։

Բայց ես ինքս էլ ավելի մեծ թիմի անդամն եմ, որի ղեկավարն է Տարոն Մարգարյանը։ Ու նրա հետ հավասար կիսում եմ պատասխանատվությունը։

Երևանցին կոնկրետ վարչական շրջանի բնակիչ է։ Ու եթե դժգոհ է քաղաքապետարանից, ուրեմն առաջին հերթին դժգոհ է իր վարչական շրջանի ղեկավարից՝ իր բնակության վայրի աղբահանությունից, կանաչապատումից, շինարարությունից ու մնացած բաներից։

Խնդրում եմ Դավթաշենի բնակիչներին, որոնք դժգոհ են մեր կատարած աշխատանքից, ավելի ակտիվ եկեք ամեն հինգշաբթի կազմակերպվող մեր ընդունելություններին և ավելի ակտիվ ու համարձակ բարձրայնեք ձեզ հուզող խնդիրների մասին։

Եթե ընտրել եք բողոքելու հրապարակային ձևը, ես ձեզ հրավիրում եմ այստեղ, եկեք միասին խոսենք։

Համոզված եղեք, որ ձեզանից ոչ պակաս ենք անհանգստանում մեր քաղաքի մասին, և խնդիրները լավ ենք պատկերացնում։

Կրկին ուզում եմ ասել՝ ես ինձ Տարոն Մարգարյանի հետ հավասար պատասխանատու եմ համարում ու երբեք չեմ հրաժարվի այդ պատասխանատվությունից։ Ֆեյսբուքյան հանրագրում քաղաքացիներին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ