25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարդան Հարությունյանն ինքն է որոշել հրաժարվել ՊԵԿ նախագահի պաշտոնից

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ ինքը հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ: «Պարոն Հարությունյանը հայտնել է հրաժարական տալու իր որոշման մասին, և մենք որոշել ենք, որ այսօր կառավարության նիստում այդ որոշումը կկայացվի, և մենք կնշանակենք ՊԵԿ նոր նախագահ»,-ասաց նա:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ Վարդան Հարությունյանին այս պաշտոնում կփոխարինի Դավիթ Անանյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը  նախ շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին աշխատանքի համար, ապա Փաշինյանն էլ ասաց, որ սպասում էր, որպեսզի վերջում շնորհակալություն հայտներ:

Ապա Փաշինյանը նշեց, որ նոր նախագահ Դավիթ Անանյանն էլ մինչ այս զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

Վարդան Հարությունյանն էլ իր հերթին շնորհավորեց նորընտիր կառավարությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ