08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես պատրաստ եմ հաստատել Ձեզ հետ լավ աշխատանքային հարաբերություններ. Չինաստնի պետխորհրդի նախագահը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը: Ուղերձում ասված է.

«Ձե՛րդ Գերազանցություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից եւ իմ կողմից անձամբ հղում եմ Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը Չինաստանի համար բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից ի վեր երկկողմ հարաբերությունները պահպանում են զարգացման ակտիվ միտում: Երկկողմ քաղաքական վստահությունը անդադար խորանում է, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում աստիճանաբար զարգանում:

Ես պատրաստ եմ հաստատել Ձեզ հետ լավ աշխատանքային հարաբերություններ, որպեսզի համատեղ ջանքերով հայ-չինական հարաբերությունները բարձրացնենք զարգացման նոր աստիճանի: Չինական կողմը պատրաստ է հետագայում եւս «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախաձեռնությունը մեկտեղել ձեր երկրի զարգացման ռազմավարության հետ, որպեսզի երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացման արդյունքներն ավելի շատ իրական օգուտ կբերեն երկու երկրների ժողովուրդներին:

Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ նոր, պատասխանատու պաշտոնում»,-ասված է ՉԺՀ Պետական խորհրդի նախագահի շնորհավարական ուղերձում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ