07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ. Փաշինյան

 «Ներքաղաքական կյանքում ավտոմատները պետք է լռեն հավիտյան, և համախոհության առանցքը պետք է լինի ՀՀ շուրջ հայկական պետականության կայացումն ու հզորացումը: Հենց սա է լինելու ձևավորվող կառավարության անհրաժեշտությունը, ձևավորելու՝ համերաշխության մթնոլորտ, իրավունքի շուրջ ազգային միասնություն»,-Ազգային ժողովում իր ծրագրային ելույթում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ-ում արտոնյալներ չեն լինելու և վերջ, ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու և վերջ, մենաշնորհներ այլևս չեն լինելու, յուրաքանչյուրն իր նախընտրած բիզնեսով է զբաղվելու և վերջ:

Իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ: Որևէ մեկը թող չկասկածի՝ թեկուզ անցումային շրջանում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխութուն է իրականացնելու, առանց վենդետաների՝ խստորեն պահպանելով օրինականությունը»,-հավելեց նա:

ՀՀ վարչապետի թեկնածուն հայտարարեց, թե քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայստանում: «Հայկական հեղափոխության հիմնական և ամենկարևոր ուղերձը, որին պետք է համատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր արդեն տասնյակ ուղերձներ են ստանում սփյուռքից, ովքեր հավաստիացնում են, որ կազմ պատրաստ սպասում են վերադառնան Հայաստան և լծվել ՀՀ-ի շենացմանը:

Ըստ Փաշինյանի՝ պետք է մեկնարկի մեծ հայրենդարձի սկիզբը, արատագղթի անիվը հետ պտտվի: «Մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սփյուռքի ներկայացուցիչների հետ գործանական քայլեր իրացնելու համար»,-ասաց նա: Սփյուռքի ներուժի մասին խոսելով, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չպետք է նսեմցնել հայրենակիցների հնարավորությունները, որոնց տաղանդն ըստ նրա բավարար չի օգտագործվում: «Պետական համակարգում առկա լավագույն ներուժը կօգտագործենք: Պետական համակարգում գործող բոլոր պրոֆեսիոնլների վրա ենք հույս դնում,ո վքեր իրեն դիրքին հասել են պոֆեսիոնալիզմի շնորհիվ: Ազգային այս զարթոնքը, վերածնունդը հնից ազատվելու շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատարաստէ դառնալ ՀՀ նոր քաղաքացի, չարշահամել ՀՀ շահը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ