06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր դուք ունեք վերջին հնարավորությունը՝ դեմ չգնալու ՀՀ ժողովրդին. Լենա Նազարյան

Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը, ով իր խոսքը սկսեց  այսպես«ՀՀ հաղթած քաղաքացիներ»: Ըստ նրա, վերջին շրջանում գրեթե բոլորն են մաս կազմել ժողովրդի զարթոնքին, որը պատմության մեջ կմնա որպես սիրո և համերշախության հեղափոխություն:

«ՀՀ քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ իրենց ճնշվածությունը զգացել են միայնակ, դուրս հանեցին փողոց, որը չվերածվեց բռնության, այլ պայքարի ցնծությամբ դարձավ միասին գործելու ոգևորություն»,-ասաց նա և նշեց, որ բոլորի նպատակը՝ ազատ, արդար և երջանիկ Հայաստան ստեղծելն է. «Մեծ ուրախություն է ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացնելու համաժողովրդական, խաղաղ հեղափոխության առաջանորդ և ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելող թեկանծուի՝ Նիկոլ Փաշինյանին»,-ասց նա՝ ներկայացնելով Փաշինյանի կենսագրությունը: «Հարգելի պատգամավորներ, այսօր դուք ունեք վերջին հնարավորությունը՝ դեմ չգնալու ՀՀ ժողովրդին, ՀՀ-ի և Արցախի պետական շահերին և ազգային անվտանգությանը, կոչ եմ անում օգտվել այս բացառիկ հնարավորությունից»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ