10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Մի քանի առաջնահերթություններ Փաշինյանից

Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ տնտեսությունը գերեվարված է եղել իշխանական լծակներով: Իր՝ վարչապետ ընտրվելու դեպքում նա խոստացավ ներդրումներ, հատկապես այն մարզերում, որտեղ գործազրկությունն ահռելի տոկոսների ու չափերի է հասել:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ կադրային ջարդ չի անելու, մերոնքականների ու ձերոնքականների չի բաժանելու:

«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Հայաստանում ոռոգման ջուրը պետք է նույնքան հասանելի լինի, որքան էլեկտրաէներգիան»,-ասաց նա:

Մեկ այլ առաջնահերթություն էլ Փաշինյանը համարեց տուրիզմի զարգացումը, հատկապես հիմա, երբ բոլոր միջազգային մամուլների էջերին Հայաստան անունն է: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ