03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Խոշոր վթար Լոռիում. «Օպել»-ը գլխիվայր շրջվել է եւ հայտնվել դաշտում. կան վիրավորներ. վարորդը ՊՆ սպա է (ֆոտո)

Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 MG 945 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառերին եւ գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վթարի փաստով հետաքննությունը կատարում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ