14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դեմի Մուրը եւ Էշթոն Քեթչերը կրկին միացե՞լ են

Նախկին ամուսիններ Դեմի Մուրը եւ Էշթոն Քեթչերը որոշել են միավորվել` հանուն իրենց բարեգործական նախագծի: Նրանք ցանկանում են պաշտպանել երեխաներին սեքսուալ բռնությունից եւ ստրկությունից:

Էշթոնի եւ Դեմիի բարեգործական նախագիծը մեկնարկել է 2010-ին: Այն հայտնի է “երեխաների թվային պաշտպանները” անվանումով: Նախկին սիրահար զույգը կարծում է, որ ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաները եւ տեխնիկական նորույթները նպաստում են  երեխաներին առեւանգելու եւ նրանց հանդեպ բռնություններ գործելու  հանցագործություններին: Նրանք կարծում են, որ այդ հանցավոր բիզնեսը հարկավոր է անհապաղ վերահսկել: Իսկ դրա համար մշտական ֆինանսավորում է հարկավոր:

Չնայած այն փաստին, որ բաժանումից հետո Դեմիի եւ Էշթոնի հարաբերությունները չի կարելի “ջերմ” համարել, նրանք իրենց մեջ ուժ են գտել  կրկին շփվելու համար, ինչն, իհարկե, արդարացված է, քանի որ նրանց նպատակն անշուշտ բարի է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ