03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մի քիչ վերլուծեք, թե ինչ եք արել ու ինչ եք անում

«Զարմանալի տրանսֆորմացիաների ենք ականատես լինում։

Ծուռբերանով քուչի լակոտ, պլանքաշ, կիսաքրեական տարի կերպար մարմնավորող Կարգին Հայկո, նույն ինքդ կնոջ կերպար մարմնավորող սուպեռմամա, նույն ինքդ փալաս տղամարդու ՝ Ազիզյանի կերպար մարմնավորող, Սոս՝ փուչ ու շվայտ կյանքի վառ օրինակ Դոմինոյում, Հովո՝ Երե1-ում կամ Չենջում քրեական բարքեր, անգրագիտություն, նախնադարյան մտածողություն ու եսիմինչ քարոզող դերերով, մեր տղայիկների, պատանիների հոգին խեղող ու անդաստիրակ մարդ դաստիարակող Ձեր բացահայտ ազգադավ առաքելությամբ, այսօր փորձում եք ինչ ինչ բացատրություններով համար փակող, եռագույնը բագաժնիկից ասֆալտի վրայով քարշ տվող, քաղաքային բարետես այգիների խոտածածկն ավիրող, անդուր ազդանշաններով մարդկանց առողջությանը վնասող, հանգստի և կենցաղային գույքը ջարդուփշուր անող երիտասարդներին ու պատանիներին հրել Ձեզնից հեռու, տարանջատել Ձեզնից ու անկունքը փնտրել համակարգի կամ այլոց մեջ։ 

Այսօր Դուք քաղաքակրթություն, եղբայրություն, ազնվություն, կարգապահություն եք քարոզում հարթակից 50 հազարին, իսկ երեկ միլիոններին հեռուստացույցով Ձեր զազրելի դերերով տվել եք բոլորովին այլ քարոզ։

Հարգելիներս, այդ պատանիների ու տղաների այսօրվա անդուր վարքի ակունքը փնտրեք նաև Ձեր մարմնավորած կարպարների մեջ, որոնցով Դուք մատաղ սերունդ եք «կրթել» ու տձևացրել։ Մի քիչ վերլուծեք, թե ինչ եք արել ու ինչ եք անում գումար վաստակելու ազնիվ մղումով։ 

Ձեր կերպարներն ընդօրինակողներն են այսօր անպատիժ վխտում Քաղաքում և դրա մեղքի բաժինը նաև Ձերն է, հետևաբար բարի եղեք, վերցրեք ու պահեք Ձեր դյուրազգաց ուսերին այդ բեռը և ամեն ինչ մի բարդեք ուրիշների վրա։ Այլապես ազնիվ ու արդար չի։  Էնպես որ, մի դատեք, որ չդատվեք։ 

Հարգանքով ու սիրով, բայց Ձեր արածին ոչ համերաշխ՝ Համազասպ Գալստյան
Երևան. 26.04.2018 թվական։ Միտինգից մի ժամ առաջ։»

p.s FB խոհեմ ընկերներ ջան, խնդրում եմ տարածեք, որ հասնի իրենց։ )

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ