17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Մենք կխոցենք այն թիրախները, որ դրվել են 2018 թվականի բյուջեի հիմքում»

Կառավարության նիստում այսօր հաստատվել է 2017 թվականի բյուջեի կատարողականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը: «Մայիսի մեկին այն արդեն օրենքով սահմանված կարգով կգտնվի Ազգային ժողովում»,-ասաց նա: Վարդան Արամյանը նշեց, որ 2018 թվական ի հարկաբյուջետային քաղաքականության իրականցման արդյունքում , ինչը որ խոստացել էին, պարտք-ՀՆԱ աճի տեմպերը դանդաղել են:

«Մոտ 7.7 տոկոս կետի փոխարեն մենք ունեցել ենք 1.8 տոկոս ցուցանիշի աճ»,-ասաց  նախարարի պաշտոնակատարը: Նա ընդգծեց, թե ակնկալում էին 2.5 տոկոսային կետով պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճ, բայց այն մի-փոքր գերակատարել են: «2018-ին, եթե ամեն ինչ ընթանա իր հունով, մենք կխոցենք այն թիրախները, որ դրվել է 2018 թվականի բյուջեի հիմքում, կունենանք արդեն պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազում`առնազն մեկ տոկոս ցուցանիշի տեսքով »,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ