07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հնարավոր քաոսի հետևանքների պատասխանատուն չի լինի շարժումը. Հովհաննես Մանուկյան

ՄԻԱՑՈՒՄ բառն արդեն վարորդների և ոստիկանության աշխատակիցների համար այլ իմաստ է ստացել, ընդ որում բացարձակ իրարից տարբերվող, իրարամերժ և անհասկանալի: Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և զանգվածային անհնազանդության դրսևորումների մարդաշատ այլ վայրերում քաոտիկ երթևեկությունն ու վայրենի խրախճանքն ամենաթողության հասցնելն անթույլատրելի է: Սա առաջին հերթին հարվածելու է հենց ժողովրդական շարժմանը։ 

Խուճապի և անիմաստ վիրուսային լուրերի անխնա տարածումը հուշում է ժողովրդի պահանջը չարաշահողների, քաոսից ոչ միայն հաճույք, այլև օգուտ ստացողների այս պահին դեռ ապակենտրոնության մասին: Բայց խուժանը կարող է միավորվել, կամ նրան կարող են միավորել․․․

Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել:

Եվ մի հիշեցում․ հնարավոր քաոսի հետևանքների պատասխանատուն չի լինի շարժումը, որովհետև նախ նման վարքագծի կոչ չի հնչեցվել (ընդհակառակը՝ շարժման կարգախոսներից է խաղաղ և ոչ բռնի ընթացքը), երկրորդ՝ լեգիտիմ և բավարար ռեսուրս չունի շարժման տրամաբանությունից դուրս գործող խուժանին ճնշելու:

Դրա պատասխանատուն կրկին կլինեն իշխանական լիազորություններով օժտված անձինք, որովհետև կամ խուսափում են (անկարող են) իրենց պարտականությունները կատարել, կամ սաբոտաժ են իրականացնում ժողովրդական շարժումը վարկաբեկելու նպատակով։
Կարծում եմ սթափվելու պահը եկել է։

ՀՀ Արդարադատության նախկին նախարար

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ