17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծանր տեխնիկայի կուտակումներ սահմանագծին

”Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով իրականացված դիվերսիոն գործողությունների, օդ բարձրացված և սահմանագծի ադրբեջանական հատվածում թռիչքներ իրականացնող ադրբեջանական ռազմական ինքնաթիռների գործողությունների ֆոնին, դեռ շաբաթներ առաջ լրատվամիջոցներում սկսեցին ինտենսիվ տեղեկություններ շրջանառվել, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին:

Տեխնիկայի կուտակումների մասին ինֆորմացիան շրջանառության մեջ դրվեց հունվարի 3-րդ տանսօրյակում` թուրքական լրատվամիջոցների կողմից: Ավելի ուշ, ԼՂՀ ՊԲ Լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հաստատեց փաստը, նշելով, որ ”Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ոչ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել”:

Փետրվարի սկզբին սպասվելիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ու փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկվող օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, երբ ողջ աշխարհում ”օլիմպիական հրադադար” հայտարարվեց, Ադրբեջանի ՊՆ-ն սկսեց կտրուկ հերքել առաջնագծում ծանր տեխնիկայի առկայության հարցը:

Փետրվարի 8-ին, Ադրբեջանը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այդ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի` մարտական դիրքեր մեկնելու մասին: Ի թիվս այցի այլ դետալների, հաղորդագրությունում նշվում էր, որ ”նախարարն առաջնագծում ծանոթացել է ծանր տեխնիկայի մարտական պատրաստությանը և դրա հնարավորություններին”: Ադրբեջանի ՊՆ-ն փաստացի հաստատել է այն, ինչն օրեր շարունակ հերքում էր:

Սակայն այս հաղորդագրությունից 2 օր անց` փետրվարի 10-ին, ադրբեջանական ”Մինվալ.ազ” լրատվական կայքը տպագրել է ՊՆ-ին ուղղված հարցուպատասխանը, որում Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ”առաջնագծում տանկերի կուտակումների մասին տեղեկատվությունը”:

Ճիշտ է` առաջին հայացքից թվում է, թե Ադրբեջանը փորձում է վերջնականապես պարզաբանում մտցնել ծանր տեխնիկայի` առաջնագծում կուտակելու հարցում, սակայն ստացվում է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է միայն տանկերի առկայության փաստը, իսկ փետրվարի 8­-ին, Ադրբեջանն արդեն իսկ պաշտոնապես հաստատել է առաջնագծում ծանր տեխնիկայի այլ միջոցների առկայության մասին:

Ծանր տեխնիկայի կուտակումը դեռ չի նշանակում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության կտրուկ աճ, սակայն դրանց առկայությունը շփման գծում ենթադրում է լրացուցիչ լարվածության աճ կամ նվազագույնը առկա անկայուն իրավիճակի պահպանում”,-Facebook-յան հանրագրում գրել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ