29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար

Տրանսպորտային ուղիների արգելափակումը կարող է խաթարել շտապ օգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության, գազի վթարային ծառայության և այլ հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելը, եթե այդ արարքի արդյունքում մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացել է խոշոր վնաս,  առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիներին պարբերաբար կտեղեկացնի հավաքներին առնչվող օրենսդրական այլ կարգավորումների մասին։

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ