Համաքաղաքային աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 15 հազար ծառ և 5 հազար տուփ
Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով` վաղ առավոտից վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցել են ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող բոլոր պետական կառույցներ և հասարակական կազմակերպություններ, մասնավոր ընկերություններ, համատիրություններ, ինչպես նաև հազարավոր բնակիչներ:
Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակլիմայական պայմանները` քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի հետ համատեղ ծառատունկի համար ընտրվել է մշտադալար և դեկորատիվ ավելի քան 10 ծառատեսակ: Քաղաքապետարանը հոգացել և ապահովել է նաև ծառատունկի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Աշնանային ծառատունկի շրջաակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 15 հազար ծառ և 5 հազար թուփ:
“Ծառատունկը հիմնական իրականացվել է բակային, ընդհանուր օգտագործման, երկար տարիներ անուշադրության մատնված բաց տարածքներում, ինչպես նաև մայթեզրյա հատվածներում: Ծառերի վնասվելու հնարավոր դեպքերը կանխելու նպատակով դրանք ամրացվել են ամրակներով և մետաղական ճաղավանդակներով: Ընդհանուր առմամբ այս տարի մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 40 հազար ծառ և 5 հազար թուփ”,- նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Մասնակիցները փաստել են, որ կազմակերպված ծառատունկը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի համար և էլ խոստացել են հետամուտ լինել և հետագայում զբաղվել իրենց տնկած ծառերի խնամքով:
Henaran.am-ի տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: