19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ընդդեմ Տեր-Պետրոսյանի, ընդդեմ Վազգեն Սարգսյանի, ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, ընդդեմ Սերժ Սարգսյանի․․․ ա՛յ սենց» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում քաղտենոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վարչապետության դեղ մղվող պայքարին։

Բանախոսը նշեց՝ այդ պայքարը ընդդեմ ինչ որ բանի է  և ոչ թե հանուն։

«Երևի 88-90 թվականից այս կողմ պայքարը միշտ եղել է ընդդեմ, ոչ թե հանուն։ Օրինակ 88-ի պայքարը «հանուն»  էր՝  հանուն անկախության, հանուն ազատության, հանուն Արցախի։ Դրանից հետո՝ ընդդեմ  Տեր-Պետրոսյանի, ընդդեմ Վազգեն Սարգսյանի, ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, ընդդեմ Սերժ Սարգսյանի․․․ ա՛յ սենց։ Կարծում եմ՝ այս «ընդդեմ»-ը մեր քաղաքական դաշտում խնդիր է։ Այո՛, ընդունելի է, որ ասում են՝ այս ինչը չ լավ չի աշխատում,  բայց չեն ասում՝ ով գա փոխարենը, ով լինի, և այդ մարդը որ գա  ի՞նչ  է անելու, ո՞նց է անելու, որ այս վիճակից դուրս գանք։ Պրոբլեմը սա է, որ հանգեցրեց ապատիայի՝ այդ թվում ընդդիմության նկատմամբ», –   ասաց Կարեն Քոչարյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ