Արգելված ցուցադրությունը հասավ Գյումրի․ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» թանգարանում ժամանակակից ցուցանմուշներ են
Այսօր «Գյումրի Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպվել էր «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» վերնագրով ցուցահանդես։
Այն ներկայացնում է Հայաստանում վերջին տասնամյակում կոռուպցիոն սկանդալների լուսաբանման պատմությունը։ Արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր. այս ոլորտներում տիրող կոռուպցիայի մասին պատմությունները ներկայացված են հպէկրաններում (touchscreen), Լրագրողների ու փորձագետների հետ հարցազրույցների, երգիծապաստառների, հեռուստահաղորդումների ու ֆիլմերի, հոդվածների միջոցով:
Թեմատիկ ցուցահանդեսից բացի թանգարանն այցելուին առաջարկում է ստուգել իր մեդիագրագիտությունը, լրագրողի դերում հանդես գալ ձևօրինակման սենյակում։
Այն «Լրատու» մեդիա թանգարանի նախագծերից մեկն է, որի նպատակը ոչ միայն մեդիայի պատմությունը ներկայացնելն է, այլ անցյալի խոշոր իրադարձությունների լուսաբանումը՝ մեդիայի միջոցով։
Գյումրիում դեռևս 5 տարի առաջ «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնըևս մի ցուցահանդես էր կազմակերպվել՝ «Երկրաշարժ, որ ցնցեց Սովետական Միությունը» վերնագրով։ Ցուցահանդեսի համակարգող Վահրամ Մարտիրոսյանը, նշեց. «Կոռուպցիան իմ կարծիքով մեր երկրի փորձանքն է, մեր երկրի զարգացման խոշորագույն արգելքն է։ Անկախության սկզբից ի վեր մեդիան լուսաբանել է կոռուպցիան, սկզբում շատ միամիտ, նույնիսկ կոռուպցիա բնորոշումը շատ հաճախ շփոթում էին կաշառք, կաշառակերության հետ։ Մենք, որպեսզի կարողանանք այդ երևույթը մերկացնենք, առանձնացրեցինք 7 հնչեղ գործերը, կոռուպցիոն սկանդալները և ներկայացրեցինք, թե մեդիան ինչպես է լուսաբանում, ինչպիսի հաջողությունների է հասել հետաքննական լրագրությունը, որ զբաղված է կոռուպցիայի լուսաբանմամբ, ինչպիսի ձախողումներ են եղել»։
Ցուցահանդեսում ներկայացված է նաև գոմեշի մսի վերաբերյալ աղմկահարույց պատմությունը ու առհասարակ բանակում տիրող կոռուպցիան, կա անդրադարձ «Արմենթել»-ի ու մենաշնորհների մասին, շոշափվում են նաև Հայաստանում ընտրությունները, քրեակատարողական հաստատություններում ու իրավապահ համակարգում տիրող իրավիճակը, ընդգրկված են նաև հաղորդումներ, ֆիլմեր։
Նաև նշվեց, որ ցուցահանդես թանգարանը արգելված է, քայլեր է արվում ձախողել ցուցահանդեսի կազմակերպումը թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում՝ հավելյալ գումարներ են պահանջում: