Համայնքների խոշորացման ճանապարհով կարելի է վերաձևել Հայաստանը. Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն այսօր lլրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց համայնքների վարչատարածքային բարեփոխումների մասին: Նա նկատեց , որ դրանք ինքնանպատակ չպետք է լինեն հակառակը պիտի նպատակ ունենան` խոշորացնել համայնքները :
“Բոլոր երկրներում վարչատարածքային ռեֆորմը դժվար տեղի ունեցող գործընթաց է”,-նշեց Էմին Երիցյանը` հավելելով, թե վարչատարածքային բարեփոխումների հիմնական փաստարկը խնայողությունն է։
Երիցյանի խոսքերով` խոշորացումը տարածքային կառավարման նախարարության առաջարկն է և դա կարող է բերել Հայաստանի վերաձևմանը։
Էմին Երիցյանը տեղեկացրեց, որ քաղաքական ուժերն այս թեմայով հստակ դիրքորոշում չեն հայտնել, և առաջարկը երկկողմ քննարկումների դեռևս չի ենթարկվել։