Սիրիայի հայ համայնքը դեռ էլի վնասներ կկրի. արաբագետ
Արաբագետ Արաքս Փաշայանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին` նշելով, որ տեղի հայ համայնքի անվտանգությունը լուրջ հարց է:
“Նրանք չեն կարողանում ապահովել կենսական նշանակություն ունեցող խնդիրներ”,- նշել է արաբագետը` հավելելով, որ հնարավոր է` հայ համայնքը դեռ էլի կշարունակի վնասներ կրել:
Խոսելով օրերս կայացած “Ժնեւը 2” միջազգային համաժողովից` Արաքս Փաշայանը նշել է, որ թեեւ այն միտված էր Սիրիայի հակամարտության կարգավորմանը, սակայն պետք է ասել, որ որեւէ փոփոխություն չկա.
“Ընդդիմությունն ու իշխանությունները շարունակում են պնդել իրենց տեսակետները: Փոխզիջում չենք տեսնում: Ամեն դեպքում կողմերի միջև բանակցությունները պետք է շարունակվեն դռնփակ”,- ասել է բանախոսը: