18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հինգ տղաները բանակ չեն գնա` անձնագիր չունեն/վիդեո/

Երևանի Լալայանց 30 հասցեի նախկին  բնակչուհի Մարիամ Գիշյանը 5 տղաների մայր է: Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ նա վտարվել է իր տնից` հանուն պետության կարիքների: Մարիամ Գիշյանի զորակոչի տարիքի հասած տղաները անձնագրեր չունեն: Հուսահատ կինը կանգնել է երկընտրանքի առաջ.”Արդեն բանակի տղա են, բայց ոչ մեկ բանակ չի գնալու: Դիմել եմ կենտրոն տարածքի վայենկոմատի նորակոչիկների բաժնի պետին` անձնագրերի համար: Ասումա` եթե տղաներդ բանակ չգնան 1 միլիոն 800 հազար տուգանք ենք տալու քեզ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարիամ Գիշյանը:

Նա նկատեց, որ սիրում է իր հայրենիքը, բայց կհեռանա, քանի որ ապրելու պայմաններ չունի.”Ընգել եմ երկու քարի արանք` գնամ թե չգնամ: Մնամ ստեղ պետքա երեխեքիս հետ փողոցում մեռնեմ, գնամ ինձ կթվա հայրենիքն եմ լքել…”

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ