07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Սերժ Սարգսյա՞նն է ընդդիմության ՛՛ռեժիսորը՛՛ ՛՛ /վիդեո/

Այսօր Վերակազմյալ ՍԴՀԿ-ի համագումարին ներկաները հարցեր ուղղեցին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: 

Նախկին ՀՀՇ անդամներից մեկ նման հարց ուղղեց. 

՛՛Ի՞նչ է կատարվում Երևանում, ձեր կուսակցությունների միջև, ՛՛Հանրապետության՛՛, ՀԱԿ-ի ձեր կուսակցության՛՛: 

՛՛Մեր մեջ ՀԱԿ-ի հետ միասին ու ՀԺԿ-ի միջև ոչ մի խնդիր չկա, ինչ վերաբերում է  ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությանն, անձամբ մեր կուսակցությունը խնդիր չունի և ՀԱԿ-ի ու մեր կողմից ամեն ջանք գործադրովում է, որպեսզի միավորվի ընդդիմադիր դաշտը՛՛:

Սարգսյանը նաև նշեց, որ արտաքին քաղաքական ուղղության առումով տարբեր մոտեցումներ ունեն վերոնշյալ և այլ կուսակցություններ ու հենց այդ պատճառով  է նաև, որ չեն համախմբվում: ՛՛Բայց եթե ամեն մեկը վայր դնի իր ամբիցիաները ու հասկանա, որ թիվ մեկ խնդիրը արտագաղթն է, ու դա պետք է կանխել, ինչը չի ուզում իշխանությունը, քանի որ նրան ձեռք է տալիս, որ քիչ թվով մարդիկ մնան՛՛:  

Լյուդմիլա Սարգսյանը շեշտեց, որ ոչ իշխանական 4 խմբակցությունները շատ հաևցերի շուրջ միասնական դիրքորոշում ունեն ու միասնաբար են գործում:

Ապա ՀՀՇ-ական ազատամարտիկը հետաքրքրվեց, թե արդյոք այս բոլոր կուսակցությունները Բաղրամյան 26-ից են ղեկավարվում, արդյոք նախագահ Սերժ Սարգսյանն է նրանց ՛՛ռեժիսորը՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ