18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լյուդմիլա Սարգսյանը նորից ատենապետ է /լրացված/

Վանաձորում քիչ առաջ ավարտվեց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարից հետո կուսակցության վարչության նիստում  միաձայն ատենապետ է ընտրվել  Լյուդմիլա Սարգսյանը, փոխատենապետ՝ Գարիկ Մանուկյանը, ատենադպիր՝ Մհեր Ավետիսյանը, եւ գանձապահ՝ Նուբար Բեյլերյանը: 

Նշենք, որ կուսակցության կենտրոնական վարչության երկրորդ նիստը կկայանա մեկ շաբաթ անց, որի ընթացքում կքննարկվեն կուսակցական կազմակերպչական հարցեր, այդ թվում երիտթևի և կանանց խորհրդի ձևավորման խնդիրները: 

 

19:09

Ներկայացնում ենք նաև կուսակցության վերաբերմունքը ներքոնշյալ հարցերի շուրջ

 

Հայ-թուրքական հարաբերություններ

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը իրենից ներկայացնում է խոշոր, պատմականորեն ձևավորված, հիմնախնդիրների մի բարդ հանգույց, որի լուծումը պահանջում է մեծ զգուշողականություն և բացառում է որևէ շտապողականություն:

ՎՍԴՀԿ-ն գտնում է՝

1. ՀՀ ոչ օրինակարգ իշխանությունների կողմից հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, որոնք շարունակում են առկախված մնալ, իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում և վտանգի տակ են դրել աշխարհի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այն, ըստ էության, պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին կետով՝ կասկածի տակ է դնում 1915 թվականի ցեղասպանության, մեզ համար հայտնի, փաստը:

Հստակ գիտակցելով՝ հարևանների հետ բարի դրացիական հարաբերությունների հաստատման կարևորությունը, այդուհանդերձ:

2. Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հաստատման նախաքայլը պետք է լինի պատմության առջև իր անցյալի պատասխանատվությունը ստանձնելու Թուրքիայի պատրաստակամությունը, քանզի Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանը ունի ոչ միայն բարոյական իմաստ, այլև այն չկրկնվելու երաշխիք:

3. Մինչ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիան, առանց նախապայմաննրի, պետք է ճանաչի Քեմալական Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության փաստը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հաստատման առանցքում պետք է բացառի արցախյան խնդրի կարգավորումը:

4. Համագումարը մերժում է ՀՀ ոչ օրինակարգ իշխանությունների կողմից Թուրքիայի ներկա սահմանները ընդունող որևէ փաստաթուղթ:

5. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում  չի կարելի անտեսել սփյուռքի կարծիքը, քանզի սփյուռքը հետևանք է Օսմանյան կայսրության կողմից ծրագրավորված ցեղասպանության:

6. Անկախ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումներին, սփյուռքը շարունակում է մնալ պահանջատիրոջ իր իրավունքի մեջ և պետք է հետամուտ լինի Հայոց ցեղասպանության ճանաչուման և իրավահաջորդի իր իրավունքներին:

 

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում՝

1. ՎՍԴՀԿ-ը ԼՂՀ հարցը դիտարկում է որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, որը ձեռք է բերվել ազգային ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքում:

2. ՎՍԴՀԿ-ը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

3. ՎՍԴՀԿ-ը անընդունելի է համարում առայժմ քննարկման փուլում գտնվող և մեզ առաջարկվող Մադրիդյան սկզբունքնրը, որը որպես հարցի կարգավորման ճանապարհ միակողմանի զիջումների առաջարկ է հայկական կողմին:

4. ՎՍԴՀԿ-ը խնդրի կարգավորման առաջնային և անհրաժեշտ քայլէ համարում  Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացներում, որպես լիիրավ անդամ:

5. ՎՍԴՀԿ-ը անհրաժեշտ է համարում աշխարհով մեկ լոբբիստկան աշխատանքի ծավալման կարևորությունը, որպես գործընթաց, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման: Փաստելով հանրաքվեի արդյունքները, որպես Լեռնային Ղարաբաղի անկախության օրինականության, ինչպես նաև որպես ազգի ինքնորոշման իրավունք:

 

 

 

Ջավախքի խնդիրներ

ՎՍԴՀԿ իր լուրջ մտահոգությունն է արտահայտում վիրահայության՝ մասնավորապես Ջավախքի հայկական համայնքի պահպանման շուրջ: Պետք է արձանագրենք, որ նախկին վրաստանի իշխանությունները հետևողական կերպով ճնշել և արգելակել են հայության համախմբմանն ուղղված ճիգերն ու քայլերը:

Ջավախքում բացակայում են արդյունաբերական ձեռնարկությունները, հետևաբար չկան նաև աշխատատեղեր, որի արդյունքում ջավախահայության սոցիալական վիճակը օր օրի ծանանալով՝ մղում է նրանց արտագաղթի, առաջացնելով հայաշատ Ջավախքի հայաթափության լրջագույն խնդիր:

Վիրահայության լեզվապահպանության խնդիրները նույնպես մտահոգության առարկա են, քանզի դպրոցներում հիմնական առարկաների ուսուցումը տարվում է վրացրեն լեզվով: Այստեղ պետք է ընդգծենք, որ Վրաստանի ազգային ժողովի կողմից դեռ չի վավերացվել ռեգիոնալ և փոքրամասնության իրավունքների և լեզվի մասին Եվրոպական խարտիան:

Ջավախքում ինքնակառավարման ինստիտուտների կայացման համար լրջագույնս խոչնդոտ է, այն որ ազգային փոքրամսնությունների լեզուն Վրաստանի կողմից չի ճանաչվում, որպես երկրորդ պտական լեզու:

ՎՍԴՀԿ-ն պահանջում է՝

  1. Հայաստանը և Վրաստանը լինելով Եվրոխորհրդի անդամ երկրներ, որոնք առաջնորդվում են նույն կանոնադրությամբ, մեզ իրավունք է տալիս ՀՀ իշխանություններից պահանջել Ջավախքին և վիրահայությանը վերաբերվող բոլոր վերոնշյալ խնդիրները հետևողականորեն և մշտապես բարձրացնել Եվրոխորհրդարանում և ձգտել դրանց լուծմանը:
  2. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավոր է ՀՀ- Վրաստան միջպետական շփումների ժամանակ պահանջել հայալեզու առարկանրի վերականգնումը դպրոցներում:
  3. Պահանջել Վրաստանի իշխանություններից կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուները ճանաչել, որպես երկրորդ պետական լեզու: Այդպիսով ազգային փոքրամասնություններին հնարավորություն տալ մասնակցելու ինքնակառավարման մարմինների ձևավորմանը:
  4. Հայաստանի հանրապետությունը պարտավոր է զորավիգ կանգնել ջավախահայության արդար իրավունքնրեի պաշտպանությանը:
  5. Վրաստանի իշխոնությունների կողմից՝ հայկական ծագում ունեցող եկեղեցիների սեփականացման քաղաքականության դեմ տանել հետևողական պայքար:

 

Մաքսային միություն

ՎՍԴՀԿ-ն կողմ է Հայաստանի հանրապետության անդամակցությանը Մաքսային միությանը: Ինչպես նաև կողմ է յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթացների, որոնք կարվեն արժանապատվորեն, չեն վտանգի մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, կլինեն տնտեսապես փախշահավետ և գործընկերային փոխհարաբերությունների հիման վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ