21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բելգիայում հարցեր էր լուծում` կալանավորվել է դանակահարության համար. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.

Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել: Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն “մեր քրֆելու համար”:

Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում: Ի զարմանս մեզ,  Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ փոխանցեցին: Մասնավորապես այն, որ  Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի եւ հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլեւ փորձել է “արտոնյալի” կարգավիճակ ձեռք բերել եւ տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել:

Մեզ պատմեցին, որ Վիրաբյանը նաեւ պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով. Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին: Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ