18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Հայը միշտ էլ պատերազմների մեջ է”

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հատուկ նշանակության խմբի հետախույզ, հրամանատար Վովա Վարդանովն ասաց, որ երկիր պահած ցանկացած մարդ կուզենա, որ իր ստեղծած պետությունը ավելի ապահով ու ավելի անվտանգ լինի:

“Իսկ այդ դեպքում, եթե հանկարծ պատերազմ լինի, պատերազմ անցած տղաներից ով ի վիճակի լինի՝ զենք կվերցնի ձեռքը: Իլհամ Ալիեւը չի ուզում պատերազմ, նա պատերազմ կանի, երբ զգա, որ իշխանությունը կորցնում է”,- նշեց բանախոսը` ընդգծելով, որ սահմանային նման միջադեպերից երբեք պատերազմ չի սկսվի:

Խոսելով սահմանին տիրող իրավիճակից` Վ. Վարդանովն ասաց, որ կոնկրետ օրերի նման հարձակումներ են լինում.

“Մեր զգոնությունը պետք է լինի ոչ թե 100, այլ 120 աստիճան: Մեր բանակը պետք է ձեռք բերի այնպիսի սարքավորումներ, որոնք նման դեպքերում շատ արդյունավետ են, հակառակորդն ավելի շատ հարձակվողի դերում է, իրենց դա պետք չէ, հետո իրենց մարդկային ռեսուրսը մեծ է: Մեզ շատ են պետք նման սարքավորումներ”,- նշեց բանախոսը:

Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ Արթուր Բունիաթյանն էլ նշեց, որ հայը միշտ էլ պատերազմների մեջ է եղել.

“Հայը միշտ պետք է պայքարի, կապ չունի սոցիալական վիճակը: Իհարկե, բոլոր ազատամարտիկներն էլ կկանգնեն երկրի պաշտպանության համար”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ