11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀՐԱՏԱՊ. Բացառիկ կադրեր սահմանից. ինչպես ետ մղեցին թշնամուն/վիդեո, ֆոտո/

Գլխավոր լուսանկարում այն տղաներն են, ովքեր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը անառիկ պահեցին Արցախի եւ Հայաստանի սահմանը: Հիշեցնենք, մարտական պարտականությունները արիաբար կատարելիս զոհվեց սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Նրա զոհվելու տեղանքում մարտական ընկերները քարից խաչ են դրել եւ ամեն օր աղոթում են:

“Նիյիք մտնական, մի հատ էլ ա պետք նրանց խելքի բերել”,-ասում են մարտական դիրքում այդ օրը հերթապահողներն ո ցավում ընկերոջ կորստի համար:

“Մերոնց, հարազատներին, բարեկամներին ասում ենք ` լավ մնացեք, սահմանն  անառիկ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին նրանք: Զինծառայողներից շատերն ընդամենը 6 ամսվա ծառայող են եւ պատրաստ են սխրագործության:

“Չգիտենք, կանչել են Երեւան` պարգեւատրման, բայց դրա համար չենք կռվել, մենք պիտի պաշտպանենք սահմանը”,-ասում են:

Իսկ դասակի հրամանատարը մեկ առ մեկ պատմում է ինչպես ներխուժեց թշնամին, ինչպես հետ մղեցին թշնամուն:

Մանրամասները` բացառիկ կադրերով` տեսանյութում:

  Հիշեցնենք, որ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը զոհվել էր  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում,  ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու ժամանակ:

ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է “Արիության համար” մեդալով:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ