26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լրագրողի նկատմամբ հարկադրանք արգելվում է

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Տեղեկատվության տրամադրման ու լրագրողների գործունեության սահմանափակումներ պետական կառույցներում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ «Զանգվածային լրատվության մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ լրագրողն իր մասնագիտական գործունեության ընթացքում որպես հասարակական պարտք կատարող անձ պաշտպանված է օրենքով։ Ըստ նրա՝  հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ արգելվում է։

Բանախոսն անդրադարձավ Երևանի քաղաքապետարանում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած միջադեպին ու ասաց, որ Երևանի քաղաքապետարանում խոչընդոտում է իրականացվել լրագրողների նկատմամբ և թույլ չի տրվել, որ լրագրողներն իրենց աշխատանքը մինչև վերջ կատարեն: Նա տեղեկացրեց, որ փետրվարի 28-ին Ա1+ը նամակ է ստացել Արթուր Գևորգյանից: Որպես իրենց իրավունքների պաշտպանը՝ լրատվամիջոցը որոշել է նամակը տրամադրել ԽԱՊԿ-ին. «Սա զավեշտալի նամակ է այն առումով, որ Արթուր Գևորգյանը փորձում է հենց Ա1+-ին մեղադրել զանգվածային լրատվության մասին օրենքի խախտման մեջ: Տեղյակ եմ, որ նույնաբովանդակ նամակ ստացել է նաև Ազատության հայկական ծառայությունը: Կարծում եմ՝ այս միջին օղակի պաշտոնյային ինչ-որ մեկը սովորեցրել է, որ լրատվամիջոցներն իր ենթական են, մինչդեռ ինքը չգիտի, որ իր ղեկավարած օղակն ընդամենը օղակ պետք է լինի լրատվամիջոցների և քաղաքապետարանի պաշտոնյաների միջև»,- ասաց նա։

Բանախոսն անդրադարձավ նաեւ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նոր օրենքի նախագծին, որտեղ դրույթ կա, որով նախատեսվում է՝ այսուհետ կառավարության նիստերը դռնփակ են անցնելու։ Աշոտ Մելիքյանը նշեց, որ սա անհանգստություն է պատճառում նախ և առաջ լրագրողներին, քանի որ գրեթե անհնարին է դառնում ստույգ և օպերատիվ տեղեկատվություն ստանալը կառավարության նիստերից:

«Կան նաև կոռուպցիոն ռիսկեր, հաշվետվողականության բացակայություն, ստացվում է, որ հասարակությունը կարող է իմանալ միայն այն տեղեկությունները, որոնք նպատակահարմար կգտնի ինքը կառավարությունը: Սա անընդունելի մոտեցում է: Սա գնահատում եմ որպես անհիմն սահմանափակում խոսքի ազատության, նաև հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի: Համարում եմ, որ այն կարող է լրջորեն ազդել նաև այլ պետական մարմինների գործունեության վրա»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ