08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Մոտ երեք մլն դրամի վնաս շրջակա միջավայրին

Կապանի “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲ ընկերությունը շրջակա միջավայրին հասցրել է  2 մլն 888 հազար դրամի վնաս: Այս գումարը հաշվարկել է ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը: Նշենք, որ անցած հինգշաբթի օրը ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբար տանող խողովակաշարը վթարվել էր:

Արդյունքում պոչամբար հոսող թափոնների արտահոսք է եղել մերձակա ճանապարհ եւ ասֆալտապատ տարածքին հարող հողատարածք: Մասնավորապես, աղտոտվել էր   ասֆալտապատ տարծքը հարող 288 քմ հողատարածքը, ջրային ռեսուրսներին ոչ մի վնաս չէր հասցվել:

Ընկերությունը տարածքը արդեն մաքրել եւ լվացել է թափոններից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ