15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բժիշկներն անվանել են ամենահանելուկային հիվանդությունները

Բժիշկներն անվանել են ամենահանելուկային 8 հիվանդությունները: Դրանց պատճառներն անհայտ են, իսկ հետեւանքները հաճախ ճակատագրական են լինում, գրում է “Glob-news”-ը:

Այդ ցանկում առաջին տեղում ՁԻԱՀ-ն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է 31 տարի առաջ: Հիվանդության հարուցիչն է մարդու իմունային անբավարարվածության վարակը: Մինչ օրս այս մահացու հիվանդության բուժման էֆեկտիվ մեթոդ չի հայտնաբերվել:

2-րդ տեղում Ալցգեյմերի հիվանդությունն է` մտագարության ավելի տարածված ձեւը: Այս անբուժլի հիվանդության մասին առաջին անգամ խոսել է գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցգեյմերը 1906-ին: Հիվանդության զարգացման կոնկրետ պատճառները դեռեւս հայտնաբերված չեն: Սակայն, որպես կանոն, այն հայտնաբերվում է 65-ն անց մարդկանց մոտ: Առաջին ախտանիշերից մեկը կարող  է լինել հիշողության կորուստը:

3-րդ տեղում սովորական հարբուխն է: Այն հնարավոր չէ բուժել հայտնի հակաբորբոքայիններից եւ ոչ մեկով: Հարբուխը բուժելուն կօգնի միայն ժամանակը:

4-րդ տեղում թռչնագրիպն է: 5-րդում` Պիկի հիվանդությունը: Կլինիկական աշխատանիշերով այն նման է Ալցգեյմերի հիվանդությանը, սակայն ի տարբերություն վերջինիս` Պիկի հիվանդությունն ավելի բարդ է եւ հանգեցնում է անձի կործանման: Նման ախտորոշումով մարդիկ անհաղթահարելի ցանկություն են ունենում ուտելու կավ, ցեխ, թուղթ կամ սոսինձ: Հիվանդության պատճառն անհայտ է:

6-րդ տեղում շիզոֆրենիան է` ամենահանելուկային հոգեկան խանգարումը: 7-րդ տեղում Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունն է: Գլխուղեղի աշխատանքի խախտման հազվագյուտ դրսեւորում է: Ենթադրվում է, որ պատճառը տավարի մսի մեջ պարունակվող հատուկ բացիլներն են: Հետեւանքը գրեթե միշտ մահացու է լինում:

Վերջին տեղում խրոնիկ հոգնածության ախտանիշն է: Սրա պատճառները եւ ախտանիշերը եւս դեռեւս հայտնի չեն: Սակայն հայտնի է, որ այս հիվանդությունը լայն տարածում է գտել զարգացած երկրներում: Ռիսկային խմբում են մեգապոլիսների բնակիչները, ձեռնարկատերերը,  պատասխանատու աշխատանք կատարողները: Հիվանդությունն իր անունն ստացել է 1984-ին Նեւադայում տարածված համաճարակից հետո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ