Խնդրիր հավատով եւ Աստված կտա
Եղբայրնե՛ր, դուք ձեզ շատ երջանիկ համարեցեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք: Իմացե՛ք, որ փորձությունը համբերություն է ծնում, երբ ձեր հավատը փորձությանը դիմանա: Իսկ համբերություն պետք է ունենալ մինչև վերջ, որպեսզի ամբողջական ու կատարյալ լինեք, և ձեզ ոչ մի բան չպակասի:
Եթե ձեզնից մեկն զգում է, թե անհրաժեշտ իմաստությունը չունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին տալիս է առատորեն և սիրահոժար կերպով, և Աստված կտա նրան: Բայց թող խնդրի հավատո՛վ, առանց երկմտելու, որովհետև երկմիտ մարդը նման է ծովի ալիքներին, որոնք շարժվում ու տարուբերվում են հողմերից: Այդպիսի մարդը թող չակնկալի, որ Տերը կտա իր խնդրածը, որովհետև երկմիտ մարդն անհաստատ է իր արած բոլոր քայլերում:
(Հակոբոս առաքյալի նամակը 1:2-8)