27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Աստծո տված կյանքը մարդիկ դժոխք են դարձրել…»

«Միս ու կարագ չուտող ազգ էլ դառանք: Հիմա ասում եք Նոր տարի…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Աշոտ Ստեփանյանը:

Մեր զրուցակիցը նկատեց, որ իր կենսաթոշակը հազիվ բավականացնում է կոմունալ վճարները կատարելու համար.«Դե պատկերացրեք 40 տարի աշխատել եմ ու կարող եմ միայն տուն տաքացնել, բա հացի ու մսի փող բնականաբար չեմ ունենա: Հակոբ Հակոբյանի «կայֆերը» աղքատների համար վիրավորանք են, բայց հավատացեք, դա չէ իրական վիրավորանքը:

Իրական վիրավորանք է, երբ մարդը ամբողջ կյանքում աշխատելուց հետո աղբամանից հաց է հանում կամ պլաստմասե ու ապակե շշեր, որ հանձնի ու կարողանա գոյատևել: Աստծո տված կյանքը մարդիկ դժոխք են դարձրել: Աշխարհի վերջն է… »,-բողոքեց տարեց տղամարդը, որը ընդգծեց չակերտներ չի բացի:

Նա թույլ չտվեց անգամ լուսանկարել իրեն: Արժանապատվությունը մարդու գլխավոր արժեքն է:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ