Համազգային աղոթքի հրավեր
Սիրելինե՛ր, միայն դիակն է անտարբեր, թե շրջապատում ինչ է կատարվում:
Քրիստոնեությունը դուրս է անտարբերությունից:
Քրիստոնյա լինել, նշանակում է՝ ընկերոջը անձի պես սիրել:
Հայրենին ու հայրենակիցներին անձի պես սիրել:
ԻՍԿ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ԲԱՆԱԿԱՆ, ՀՈԳԵՒՈՐ ԴԱՇՏԸ ԱՀԱ ՄԵԾ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԵՋ Է:
Հակամարդ-Նեռի մուտքն է աշխարհ՝ մեծ այլասերվածություններով ու ավերմունքների օրենսդրություններով, որ թե հնար լինի՝ ամենքին Վիշապի նման կուլ տա.
գեյական իրավունքներով,
666-ի պիղծ ու մարդասպան համակարգով,
ծնելիության կրճատման հանցավոր սրսկումներով,
բնամթերքի ժառանգախեղմամբ,
ընտանիքների վրա բռնությամբ՝ բռնության կանխարգելման անունուվ
և հարյուրավորներ են այս որոգայթ անվանումները, որ մեծ խորամանկությամբ, Գրանտների կաշառքներով, մեր հայրենակիցներից դրամապաշտներին մեր դեմ զենք դարձրած՝ անլուր հանցանքներով հառնել են ավանդապահ ու քրիստոնյա մեր ժողովրդի առաջ:
Եվ ահա մի խումբ իմաստուն և խղճմտանքով հայեր, Քրիստոս հագնված աստվածասեր-հայրենասերներ՝ այդ փոթորիկների դեմ Նախաձեռնող խումբ են ստեղծել:
ԱՂՈԹԵ՛ՆՔ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՍԻՐԵԼԻՆԵ՛Ր:
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՋԵՐԻ՛ ԿՐՈՆ Է ԵՒ ԱՆՀԱՂԹՆԵՐԻ՛ ԲԱՆԱԿ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՐ ՏԵՐԸ ՀԱՂԹԵ՛Լ Է ՉԱՐԻՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻՆ:
ՆՐԱ՛ ՕՐԻՆԱԿՈՎ ԼԻՆԵՆՔ:
ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ԱՅԴ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵՋ ՄՆԱԼ, ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ ԵՒ ԱՂՈԹՔ ՈՒ ՊԱՀՔՈՎ ԹԻԿՈՒՆՔ ԴԱՌՆԱԼՈՎ ՄԵՐ ԱՅՍ ԱՌԱՋԱՊԱՀ, ԲԱՆԱՎՈՐ ԶՈՐԱԳՆԴԻՆ ԵՒ ՄԻՄՅԱՆՑ:
Մեր անձնական աղոթքներից բացի, ովքերս կամենանք, ընթերցենք մեր ամենահաս և ամենաբուժ ՆԱՐԵԿԻ այս հատվածը.
+
Որպեսզի հանկարծ ինքս իմ փրկության վստահությունը իսպա՛ռ չկտրեմ՝ հոգիս պահպանող զենքս դնելով, որ չլինի՛ թե իմ անձը մատնեմ իր աներևույթ բանակն ունեցող ընդդիմամարտին, որը այլ բան չէ, քան թե թշնամի մի պի՛ղծ ընտանիք, որ ինքնածին է իր ծագմամբ բուսել, ում դիմագիծը վերևում գրված գլուխների մեջ մենք սահմանեցինք, թե որքա՜ն բազում ձև ու կերպ առած՝ ահարկուն են նույն. սակայն ես այստեղ նրանց բռնության բազմհազարանոց ձևերի վրա, պիտի ցույց տամ և նրանց վայր գետնող ախոյաններին՝ և ամենահա՛ղթ և անպարտելի՛ Բանակը վերին. թեպետ կսկիծ ու ցավ է մեզ համար, երբ ծառի պտուղն է անհասանելի կամ դժվար քաղվող, և ճանապարհն այն, ուր չի կպել ոտք, տաժանելի է դրանով քայլել, բայց բանսարկուի չարության զորք ու գնդերի վրա, աչքերից իջած մի՛ քանի կաթիլ արցունքն էլ բա՛վ է՝ նրանք խորտակվեն, կամ ինչպես ասենք՝ ճիճո՛ւ ու զեռուն բազմաոտանի, որ խլրտում են տկար հողի մեջ, և նրանց վրա թե ձե՛թ է ծորում և կամ փոքր ինչ դեղ սատակեցնող՝ նրանք ցամաքո՛ւմ են, ոչնչանո՛ւմ: Եվ կամ փոքր մի հառաչանք հոգու, որ ելնում է վեր սրտի հեծությամբ, և իբրև ջերմ շունչը հարավային՝ արևին խառնված, սառնամանիքներն է սաստկությամբ հալում. որովհետև որ՝ բոլոր մեղքերը մեկ նմանությամբ հեշտածի՛ն են, բայց, դիմադրության այն մյուս կողմից՝ դյուրամե՛ռ են միշտ:
Աստվա՛ծ հաղթություն բարեշնորհի՝ մեր զգոնությամբ ու Քրիստոնյա բարի ու ջերմեռանդ ջանադրություններով, սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ:
Ո՛չ ծուլությանն ու քնեածությանը, սիրելի՛ հայրենակիցներ: Ամե՛ն:
Մեկ շաբաթ՝ շարունակ աղոթենք, հայրենի՛ քաջեր, ձեր աղոթքի շշուկից իսկ չարերի բանակներ թող որ վա՛յր ընկնեն: Տերը մեզ հովանի ամե՛ն կողմից: