27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀ քաղաքացու նկատմամբ որևէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված հայտարարություն անել»

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀԿ պատվիրակությանը կուսակցության նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ եղել է Չինաստանում, մասնակցե է Չինաստանի Կոմկուսի կազմակերպած համաժողովին, որին մասնակցել է շուրջ  126 երկրի 200-ից ավելի պատվիրակներ: Այս մասին քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ միջկուսակցական հուշագրեր են ստորագրվել, ԱՊՀ անդամ երկրներից միայն ՀՀԿ-ն է հուշագիր ստորագրել Չինաստանի Կոմկուսի հետ:

Հաշվի առնելով Չինաստանի աշխարահաքաղաքական դերակատարումը՝ Շարմազանովը շատ կարևորեց սա, ապա նկատեց. «Մենք շարունակելու ենք կուսակցության արտաքին  կապերի ամրապնդումը թե Ռուսաստանի «Եդինայա Ռասիյա» կուսակցության, թե եվրոպացի մեր գործընկերների, թե Չինաստանի գործընկերների հետ»:

Ապա Շարմազանովը նշեց, որ նիստին անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանի հերթական քառօրյայի աշխատանքներին: Նա հիշեցրեց, որ 2018 թվականի բյուջեն հաստատվեց, ընդդիմությունը դեմ քվեարկեց, ինչը և սպասելի էր: Նա առանձնացրեց նաև ընտանիքում բռնության կանխարգելման նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը:

Ինչ վերաբերում է թանկացման վերաբերյալ որոշ ՀՀԿ-ականների հայտարարություններից ու դրանցից հետո առաջացած աղմուկին՝ Շարմազանովը նկատեց, որ թանկացումն իսկապես վատ բան է. «Մեր Կառավարության, մեր իշխանության քայլերը պետք է միտված լինեն, որպեսզի քայլ առ քայլ մենք լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են նախևառաջ մեր հասարակության խոցելի խավերի առջև: ՀՀ քաղաքացու նկատմամբ որևէ պատգամավոր, որևէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված հայտարարություն անի, թեկուզ անզգույշ: Այդ առումով ես ափսոսանքս եմ հայտնում, որ նման հայտարարություն եղել է կամ կոնտեքստից հանվել է, կամ մեր գործընկերները արել են հայտարարություն անզգուշորեն: Այդ իմաստով ուզում եմ ասել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են: Մենք, որպես իշխող կուսակցություն, անելու ենք ամեն ինչ, որպեսզի քայլ առ քայլ մեր սիրելի ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծվեն: Դրան են միտված թե մեր կուսակցության թե մեր նախընտրական ծրագիրը, թե կոալցիոն հուշագիրը, թե Կառավարության հինգամյա ծրագիրը, թե բյուջեն, որն իր մեջ ունի կայունացման միտումներ, և եթե մենք ապահովեն նման աճի տեմպեր, հնարավոր է, որ 2019 թ-ից մենք երկարաժամկետ ապագայում ապահովենք ավելի մեծ տնտեսական աճ:

Իրոք,  խնդիրներ կան, դրանք քիչ չեն, և մեր նպատակն է քայլ առ քայլ գնալ դրանց լուծման ճանապարհով»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ