28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լսեք, դուք Հայաստանում եք ապրում ի վերջո, լուսնից չեք իջել. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված փաթեթը: Հիմնական զեկուցողը՝ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հանրագիր ներկայացնելու իրավունքը նորություն չէ, միջազգային պրակտիկայում այս կամ այն ձևով անդրադարձ կա այս իրավունքին, դրանք հանրությանը թույլ են տալիս պարտադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվի առնել հասարակական կարծիքները և միջոցներ ձեռնարկել հասարակական պահանջները կիրառելու: Հանրագրով անձը չի կարող պահանջել այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են ՀՀ ինքնիշխանության դեմ կամ տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը կամ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն կամ այլ խտրական վերաբերմունք հարուցելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն: 

Հանրագիր ներկայացնելու իրավունք ունեն ՀՀ  քաղաքացին, ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող ֆիզիկական անձը, անկախ կազմակերպաիրավական ձևից` ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը, ներկայացուցչությունը, որը հաշվառված է ՀՀ-ում:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ հանրագրով  հանրությանը հետաքրքրող հարցերով կարող են միայն դիմել, անձնական հարցերով չեն կարող:

«Բանավոր հանրագիրը հանել եք, այսինքն՝ բացառապես գրավոր հանրագրեր են ներկայացնելու քաղաքացիները և ստիպված են գրավոր շփվելու, գուցե անհատական ընդունելության հարցը կարգավորված է ենթաօրենսդրական ակտերով, բայց չպետք է օրենքի մակարդակից իջեցնել և ենթաօրենսդրական ակտերի մակարդակի, որ իրենց պարտավորություն է, որ քաղաքացիներին անհատական ընդունելություն անցկացնի»,-ասաց նա: 

Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց, թե քաղաքացիների ընդունելությունները չեն վերանում, ավելին՝ անհատական ընդունելությունները չեն էլ բխում այս օրենքից, և առանձին լիազորություններով են տրամադրված:

Արփինե Հովհաննիսյանը շարունակեց, թե խնդիրը հետևյալն է. «Ամեն մեկը՝ ԱԺ, Կառավարություն, ՏԻՄ կգտնեն մի օրենք, որ քաղաքացուն ընդունեն, իմ ասածն է, մի տեղ հստակ գրված լինի, որ ամեն տեղ էլ ընդունեն, ոչ թե տեսնենք այս կամ այն կանոնակարգ օրենքում կա, թե ոչ, ոչ թե ընկնենք, Arlis-ով ման գանք։ Լսեք, դուք Հայաստանում եք ապրում ի վերջո, լուսնից չեք իջել, և ՀՀ քաղաքացիներին էլ մի դրեք շրջանակների մեջ, ու ասեք այսպես պետք է անեք»։

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հավելեց, որ հանրագիրը վարչական ակտ չէ, այն ուղղակի պատասխան է:  Նա առաջարկները հստակեցրեց, ոչ թե բանավոր հանրագիրը ներառվում է նախագծում, այլ ուղղակի բանավոր ասածը հետո քաղաքացին գրավոր ձևակերպում է և դառնում է հանրագիր: Հարցը դրվեց քվեարկության և բացառությամբ Արփինե Հովհննիսյանը ձեռնպահ քվեարկությանը մտավ առաջիկա քառօրյայի օրակարգ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ