02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որքան գումար է հավաքվել Հեռուստամարաթոնի ընթացքում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում Երևանի ժամանակով ժամը 09.50-ի դրությամբ հավաքվել է 12,505,456 դոլար։

Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է։ Հավաքված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Այս տարի ամենախոշոր բարերաներից մեկը՝ 2.500.000 ԱՄՆ դոլար, անանուն է մնացել՝ ԱՄՆ-ից է, ապա՝ Սամվել Կարապետյանը՝ 2.250.000 ԱՄՆ դոլար։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ