19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վշտերի մեջ գոհացիր Աստծուց եւ բեռդ կթեթեւանա

«…ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՔԵԶ ԱԶԱՏԵԼ ԳԱԼԻՔ ԲԱՐԿՈՒԹՅՒՈՆԻՑ ՈՒ ՉՍԱՏԿՈՂ ՈՐԴԵՐԻՑ»

Հավատացյալի աղոթքը մեծագույն տառապանք է պատճառում չար ոգիներին:

Եթե աղոթում ես ընդդեմ կեղտերի կամ քեզ հետ մարտնչող դևերի, հիշիր ասվածը. »Կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց ու չեմ դառնա, մինչև չսպառեմ նրանց» (Սաղմ. 18:38-39): Սա այդ ժամին կասես մեծ խոնարհությամբ՝ անձդ սպառազինելով հակառակորդի դեմ:

Դևերը հոգու դեմ պայքարում են մտածմունքների միջոցով, որոնց պետք է դիմակայել համբերությամբ, ու նրանք, տեսնելով ճակատամարտի այդ զորավոր առաջնորդին, արդեն վախով են պատերազմի մտնում:

Մի ասա, թե չես կարողանում պատվիրանները պահել, որովհետև հայրդ կամ մայրդ, կինդ կամ երեխաներդ, կամ ուրիշ որևէ մեկը խոչընդոտում է: Նրանք չեն կարող քեզ ազատել գալիք բարկությունից ու չսատկող որդերից:

Առաքինությունների ու Աստծով հարստանալու ճանապարհին ով էլ որ քեզ խոչընդոտ հանդիսանա, նրան համարիր գարշելի և ատելի: Վշտերի մեջ գոհացիր Աստծուց և մեղքերիդ բեռը կթեթևանա:

Հառաչիր, երբ մերձավորիդ կտեսնես մեղք գործելիս, որպեսզի քեզ համար էլ հառաչես, քանզի բոլորս էլ մեղավոր ենք: Եթե չլիներ մեզ փորձող և նեղող սատանան, ապա հայտնի չէր դառնա, թե ով է ջանասեր և ով՝ ծույլ ու անբարեսեր:

«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԹՇՆԱՄՈՒԴ ՀԱԼԻՑ ԳՑԵԼ, ՀԱՏԻՐ ՄԵՂՔԸ ԵՎ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐՈՂ ԵՍ ՆՐԱ ՎՐԱ ԾԻԾԱՂԵԼ, ԻՆՉՊԵՍ ՓԵՏՐԱԾ ՃՆՃՂՈՒԿ»:

ՆԵՂՈՍ ՍԻՆԱՅԵՑԻ

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ