18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շիրակի համալսարանում ստուգումներն ավարտվեցին

Շիրակի պետական համալսարանում ստուգումները ավարտվել են: ԿԳ նախարարը հովանավորում է, թե արձանագրում խախտումները:

Մոտ երկու ամիս առաջ Շիրակի պետական համալասարանի երկու դասախոսներ բաց նամակ գրեցին ուղղված ՀՀ նախագահին ու վարչապետին, բարձրաձայնելով համալսարանի խնդիրների  ու խախտումների մասին: Դասախոսների ու ուսանողների բողոքներին հաջորդեցին ուսումնասիրությունները՝ ուսումնական ու ֆինանսական մասով:

Ոչ միայն վերջին տարվա խախտումների, նաև նախկին ռեկտորների գործած խախտումների մասին բարձրաձայնեց ԿԳ նախարարը, ինչին ի պատասխան սկսվեց դժգոհություններ, որ նախարարը հովանավորում է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին:

Կրթության նախարար Լևոն Մկրտչյանը Գյումրիում պատասխանելով լրագրողների  հարցերին նշեց, որ ուսումնասիրությունը ավարտվել են, կազմվել է համապատասխան տեղեկանք, որը ուղարկվել համալսարանին: Շիրակի պետական համալսարանը գիտխորհուրդը իր բացատրությունն է տալու արձանագրված խախտումներին:  Դրան հաջորդելու է ԿԳ նախարարի եզրակացությունն  ու քայլերը:

«Խնդիրներ կան ուսումնական պլանների, ծրագրերի, աշխատանքային, բայց հարկավոր է պարզաբանում, ես դեռ չեմ հասկանում, թե ինչ է կատարվել, ես ինչպես կարող է կողմ կամ դեմ լինել ինչ որ բանի, հովանավորել կամ չհովանավորել: Գյումրիի օրինակը առիթ դարձավ, որ սկսվեցին  ուսումնասիրությունները բուհերում: Նախ այն, թե ինչու դասախոսների մրցույթներ չեն անցկացվում: Դա ակադեմիական կարևոր պահանջ է: Դասախոսը պետք է ինքնուրույն լինի, ազատ լինի, որ կարողանա ազատ դասավանդի, ոչ թե ամեն 6 ամիսը մեկ, կամ ամեն տարի վախվորած գա, որ պայմանագիր ստորագրվի»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Նախարարը նորից անդրադարձավ նախկի ռեկտորներից եկած սխալներին: Ուսումնական պլանների, աշխատավարձերի և այլն:

Henaran.am-ի այն հարցին, թե ինչու նախկինում չի ստուգվել, չի վերահսկվել գործընթացը, երբ հենց inqy` Լևոն Մկրտչյանն էր կրթության նախարար, պատասխանեց.

 «Մենք գործ չունենք դպրոցի հետ, մենք գործ ունենք համալսարանի ու ինստիտուտի հետ: Ուսումնական պլանները, կրեդիտները, կառուցվածքը ամբողջը գիտխորհրդի հսկողության տակ է: Համալսարանը ինքնուրույն օղակ է ու ձևավորում է խորհուրդ: նախարարությունը պետք է մասնակցի կառավարմանը խորհուրդի միջոցով: Եթե ուսումնական պլանները, կրեդիտները չեն համապատասխանում հավատարմագրում չի ստանում բուհը», -պարզաբանեց նախարարը, ապա մանրամասնորեն բացատրեց, որ թեև  Հայաստանի բոլոր բուհերը հավատարմագրվել են, բայց այն հապճեպ է կատարվել ու  մասնագիտական հավատարմագրում չի անցկացվել, որ հետևեն, թե ինչ ուսումնական ծրագրով են առաջնորդվելու տվյալ մասնագիտության ուսուցման տարիներին:  

«Քանի որ այն ժամանակ շատ շտապ հարկավոր էր կայացնել հավատարմագրման ինստիտուտը, միանգամից բոլորը հավատարմագրում ստացան: Բոլոր համալսարաննների նման Շիրակի պետական համալսարանը/ այն ժամանակ Մանկավարժական ինստիտուտը/ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում, բայց հիմա մեկ-մեկ մասնագիտություններն ենք հավատարմագրելու:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Անահիտ Հարությունյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ