17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

2018թ.-ին Երևանը կյուրընկալի խոշոր եվրոպական երիտասարդական հավաք

2018 թվականի մարտի 8-12-ն Երևանը կհյուրընկալի «Եվրոպական Պլանավորման Խորհրդաժողով 2018»-ը, որը կազմակերպվելու է AEGEE / Եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից։

 

Խորհրդաժողովի շրջանակներում ք. Երևան կժամանեն շուրջ 250 երիտասարդներ, քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչներ Եվրոպական Միության (ԵՄ)  և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) ավելի քան 30 երկրներից: Երիտասարդական խորհրդաժողովի մասնակիցների քննարկումների առանցքում կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ԵՄ ՙԷրազմուս+՚ ծրագրի կողմից հայ երիտասարդներին տրամադրվող հնարավորությունները, երիտասարդության շրջանում գործազրկության հաղթահարման եղանակները, ինչպես նաև ԱլԳ երկրներում ժողովրդավարական բարեփոխումներում երիտասարդների ներգրավվածությունը և քաղաքացիական հասարակության ամրապնդումը։

Միոջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու տեղական և եվրոպացի փորձագետների կողմից անցկացվող թեմատիկ սեմինարների և վարպետության դասերի, ինչպես նաև կկազմակերպվի տեղեկատվական EXPO՝ հատուկ նախատեսված  հայ ուսանողների համար։

Հատկանշական է, որ AEGEE համաեվրոպական երիտասարդական կազմակերպության 32-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կառույցի կանոնադրական ժողովը տեղի կունենա Հարավային Կովկասում, ընդգծելով կազմակերպության մտադրությունն ընդլայնելու Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների երիտասարդության հետ համագործակցության շրջանակը և հաղթահարելու երիտասարդների շարժունակությանը վերաբերող խոչընդոտները։ Հիմնադրվելով 1985 թվականին ք. Փարիզում՝ AEGEE-ն ներկայումս ունի մոտ 15 000 անդամ և ավելի քան 200 տեղական գրասենյակներ ողջ Եվրոպայում: Երևանյան գրասենյակը գործում է 2010 թվականի օգոստոսից:

Իր բնույթով ՙԵվրոպական Պանավորման Խորհրդաժողով 2018՚-ը դառնալու է Հայաստանում երբևէ կազմակերպված ամենամեծ թեմատիկ եվրոպական երիտասարդական միջոցառումը, որը նվիրված է լինելու նաև Երևան քաղաքի 2800-րդ տարեդարձին։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ