20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

«Զոն նայող» Կարոն անհետացել է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում.Ժողովուրդ

Չի բացառվում, որ առաջիկայում լուրջ ձերբակալություններ լինեն Գորիսի ՔԿՀ պաշտոնյաների շրջա­նակում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմ­րանյութերի բիզնեսով է զբաղված և հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Երբ նրան ձեր­բակալել են, պարզվել է՝ թմրանյութերը մատակարարել է ՔԿՀ, այն էլ բավական մեծ չափերով: Եվ կասկածներ կան, որ այս ընթացքում ՔԿՀ ղեկավարությունը պարզապես աչք է փակել կատարվածի վրա՝թույլատրելով թմ­րանյութերի անարգել մատակարարումը: Ու հիմա, եթե հաստատվի այս վարկածը, «Գորիս» ՔԿՀ-ում աղմկա­հարույց ձերբակալություններ են սպասվում: Ինչ վերաբերում է ՔԿՀ ներսում թմրանյութերը տնօրինելուն և բաշխելուն, ապա «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝արվել է «զոն նայող» Կարոյի միջոցով: Ի դեպ, օրերս Գորիսի ՔԿՀ խցերում իրականացված ստուգումները հենց այս գործի հետևանքով են եղել, ձերբակալված քա­ղաքացին պատմել է ողջ եղելությունը: Իսկ «զոն նայողն» անհետացել է»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ