19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ուրեմն թերություններ կան. փոխոստիկանապետը՝ նախագահի քննադատության մասին

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը այսօր լրագրողներին ասաց,  որ ոստիկանությունը միշտ է բավարարվում նրանով, ինչ իրենց տրամադրում են:

«Իհարկե, ամեն բյուջե ունի իր թերությունները, ու միշտ քիչ է լինում, բայց այն խնդիրները, որոնք մեր առջև դրված են, պետք է կատարենք տրված հնարավորությունների ու ռեսուրսների շրջանակներում»,- ասաց Եղիազարյանը:

ՀՀ ոստիկանապետի տեղակալը նկատեց, որ ոստիկանությունն ունի նաև արտաբյուջե, որն իրենց հնարավորություն է տալիս որոշակի այլ ծրագրեր իրականացնել:

Դիտարկմանը, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության ենթարկեց ոստիկանության աշխատանքը, Եղիազարյանն արձագանքեց, թե ինքը չի կարող մեկնաբանել:

Հարցին՝ ինչո՞ւ է նախագահը դժգոհ ոստիկանության աշխատանքից, համակարծի՞ք է, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ուրեմն թերություններ կան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ