04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոնկրետ մեզ համար կապ չունի, թե ինչի համար է գրավադրվում գույքը. Արա Ադուրյան

Անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրեն Արա Ադուրյանն ասում է՝ վարկառուների կողմից ձևավորված կարծիք կա, որ գնահատող ընկերությունները արհեստականորեն ցածր են գնահատում կամ ավելորդ պահպանողականություն  են դրսևորում գնահատման ժամանակ։ «Կա նման բան, ես, իհարկե, չգիտեմ՝ որ ընկերություններն են անում, սակայն չեմ կարող ասել, որ չկա նման բան։ Սակայն կոնկրետ մեզ համար՝ կապ չունի, թե ինչի համար է գրավադրվում գույքը։

Բացի շուկայական արժեքից, գնահատողները գնահատում են նրա լիկվիդային արժեքը։ Դա իրենից ներկայացնում է գույքի ավելի արագ, նախատեսվող ժամանակից ավելի շուտ իրացվելիք արժեք։ Հիմնականում վարկավորումը որպես ելակետային տվյալ ընդունում է հենց այդ արժեքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ադուրյանը։

«Բանկերը համագործակցում են գնահատող ընկերությունների հետ։ Ընտրությունն իրականացվում է  մրցութային կարգով: Մրցույթներն անցնում են շատ խիստ պայքարում, թափանցիկ, և դա բխում է հենց մրցույթը անցկացնողի՝ բանկի կամ վարկային կազմակերպությունների շահերից, որպեսզի ընտրվեն իրենց  պահանջներին համապատասխանող գնահատող ընկերություններ, որոնք պետք է տարիների փորձ ունենան: Հաշվի է առնվում տարիների դրական վարկային պատմությունը, պարտաճանաչությունը և այլն»,- նկատեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ