28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շատ դպրոցներ ունենք սփյուռքում, որոնք փակման եզրին են. նախարար

2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հայկական համայնքները այն երկներում, որտեղ որ կան ազգային փոքրամասնություններ, միավորներ, կամ խմբեր, հետաքրքիր ձևով համագործակցում են: «Մանավանդ այն ազգերի հետ, որոնց հետ շահերը խիստ համընկնում են»,-ասաց նա: Թե որոնք են գլխավոր խնդիրները, որոնք ծառացած են, նախարարը նշեց, որ իհարկե առաջինը լեզվի կորուստն է: «Համաշխարհայնացման գործընթացում ակտիվորեն կորցնում ենք, և մենք պետք է բոլոր միջոցները օգտագործենք, որպեսզի երիտասարդ մարդը լեզուն իմանա, եթե լեզուն կորցնում ենք, շատ բան ենք կորցնում»:

Նախարարի խոսքով՝ երկրորդ խնդիրը փակվող հայկական դպրոցներն են: «Շատ դպրոցներ ունենք, որոնք փակման եզրին են: Քայել ենք ձեռնարկում համայնքային կառույցների հետ աշխատելու, որ դպրոցները համալրվեն, որակը բարձրանա, ուսուցչի աշխատավարձը բարձրանա, որովհետև միայն այն չէ, որ ծնողին ասես երեխային հայկական դպրոց տար, այդպես հարցը չի լուծվում, համալիր մոտեցում է պետք»,-ասաց նա: Երրորդ խնդիր որպես նշեց այն, որ կան համայնքներ, որոնք ինքնակազմակերպված չեն: Իսկ չորոդ խնդիրը, որն ըստ Հակոբյանի՝ ակտիվ աշխատումեն նա է, որ մասնագիտական ցանցերը պետք է հզորացնեն: «Մեկ մասնագետ գալով ՀՀ կարողանում է աշխարհի իր գործընկների հետ ծանոթանցնել, պա հաստատել, այսինքն ցանց է ստեղծվում, ինչքան շատ ցանցերը հզորացնենք մեր գործը կհեշտանա»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ