18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ուզեն գալ, պայման ստեղծենք, որ հնարավորինս բարձր աշխատավարձով աշխատեն. Հրանուշ Հակոբյան

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց, թե հնարավոր է Սփյուռքի կարողունակ ուժերին ևս ՀՀ կառավարման համակարգում ներգրավվել` հաշվի առնելով, որ ՀՀ- Սփյուռք համաժողովին նման կարծիքներ հնչել են: Նախարարը պատասխանեց, թե իրենք փնտրում են և դիմել են, որ սփյուռքի լավագույն մենեջերներ, մասնագետներ գան ու մասնակցեն ոչ միայն կառավարման համակարգին, այլև տնտեսության, մշակույթի ոլորտներին: «Մեր կայքում 120-ից ավելի ծրագրեր ենք առաջարկել մեր հայրենակիցներին, և նաև ուղղություններ ու անհատների ենք փորձում փնտրել: Ասեմ, որ բավականին գալիս են, բայց նրանց խնդիրները մեր բյուջեով լուծել հնարավոր չէ, բնակարանի հարցը, աշխատավարձի հարցը մենք առաջարկում ենք լուծեն այն ոլորոտում, որ անհրաժեշտ են այդ մասնագետները:

Դրա համար մենք մասնագիտական հայրենդարձության մասին ենք խոսելու, 18-ին փաստաթղթավորման աշխատանք ենք տանելու, որ եթե ուզեն գալ, պայման ստեղծենք, որ հնարվորինս բարձր աշխատավարձով աշխատեն»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ