03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու. վարչապետ

«Ատոմակայան կառուցելու հարցը երկարաձգվել է մինչև 2027 թվական: Մենք ունենք շատ մեծ ռեսուրս ու ներուժ, ատոմային էներգետիկայի կադրերն են, բայց այսօր վիճակն այնպիսին է, որ փող ունենալը դեռ չի նշանակում ունենալ ատոմային էներգետիկա: Մենք մտադիր ենք ատոմային էներգետիկա միշտ ունենալ»-, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Ինչ վերաբերում է իր տանը, նա նշեց, որ վաղուց է բնակվում այդտեղ, և պարիսպներ էլ կան, որպեսզի իրենց տան բակը չլինի բոլորի աչքի առաջ: 

Վարչապետը նաև հայտարարեց, որ բիզնես միջավայրը բարելավել է: «Այս մասին խոսում են բիզնեսմենները, տարբեր երկրների դիվանագետները, որոնք իրենց երկրների բզինեսի շահն են պաշտպանում»,-ասաց նա և նշեց, որ հարկային, սահմանային անցակետերի, ավելացրած արժեքի հարկի վերադարձման վերաբերյալ հեշտացման մեխանզիմներ են եղել: «Միջազգային տարբեր ռեյտինգներում արձանագրել ենք առաջընթաց»,-ասաց նա: Ամեն դեպքում Կարեն Կարապետյանը նշեց, որ մեր թույլ կետերն են դատական համակարգը, սնանկացման ինստիտուտները: Նա նշեց, որ ունեն շատ հստակ ծրագիր՝ պրագմատիկ, իրատեսական, և ստեղծվելու է միջգերատեսչաան հանձաժողով:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ասած մեկ միլիարդ ներդրումներին, վարչապետն ասաց, որ նախագահը մեկ միլիարդի ներդրման մասին խոսելիս նկատի է ունեցել ներդրումների ակումբը, որը ստեղծվելու հաջորդ օրվանից անընդհատ հարցնում են լրագրողները՝ ուր են ներդրումները: Նա նշեց, որ ամեն ինչ կներկայացվի:

Իսկ հարցին, թե Սյունիքում հայտարարել էր, թե աշխարհը շուռ ենք տալու, որքանով է դա հաջողվել անել, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու, ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ