29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շատ համարձակ ու շատ գիտակցաբար եմ անդամակացել ՀՀԿ-ին. Կարեն Կարապետյան

«Շատ համարձակ ու շատ գիտակցաբար եմ անդամակացել ՀՀԿ-ին, ժամանակին դա էլի բացատրել եմ, որովհետև այն մարտահրավերներն ու տարածաշրջանը, խնդիրները, որի առաջ երկիրը կանգնած է, չափացանզ կարևոր է, որ մենք ցնցումներ չունենանք»,-այսօր ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես ինքը որոշեց անդամակցել ՀՀԿ-ին այն դեպքում, երբ հայտարարում էր, որ տնտեսությունը շատ ծանր վիճակի մեջ է, իսկ հենց այս կուսակցությունն է դրան տարել: «Իսկ ո՞վ է գնահատել, եթե այլ կուսակցություն լիներ, այդ տնտեսական անկման պարագայում իրենք ինչ վիճակի կհասցնեին: Ես համարում եմ, որ ՀՀԿ-ն իր անցած ժամանակն անցել է ավելի քիչ կորուստներով, քան հնարավոր էր»:

Ինչ վերաբերում է 2018 թվականի վարչապետի թեկնածուի հարցին, ապա Կարեն Կարապետյանը նշեց. «Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ, իմ աշխատանքը շարունակում եմ, ինչ եմ ուզում անել, նախապես ներողություն եմ խնդրում, եթե ամպագորգոռ հնչի, ծառայել մեր երկրին:

Ինչպիսի որոշում կկայացնի ՀՀԿ-ը, շատ պարզ ձևակերպված է, մենք նոր Սահմանադրություն ենք ընդունել, որտեղ հստակ ձևակերպված է, թե ինչպես է դա ընդունվելու»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ