Ինչ սպառազինություն ստացավ Հայաստանը. Ժողովուրդ
Մոսկվան մոտ ժամանակներս Երեւան կմատակաոսրի սպառազինության նոր խմբաքանակ’ գործող պայմանագրի շրջանակներում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնւսգրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: Այս մասին երեկ «Ո-ԻԱ»-ին հայտարարել Է Սերժ Սարգսյանը:
«Մենք արդեն Երեւանում ստորագրել ենք նոր պայմանագիր: Սակայն այն պետք Է անցնի բոլոր ռուսական եւ հայկական ատյանները, այնուհետեւ’ վավերացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք աշխատանքը ռուսական կողմից համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացման Իամար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- շարունակել Է Սերժ Սարգպանը:
Այս համաձայնագրով Հայաստանը վարկն օգտագործելու Է 2018-2022 թթ, իսկ վարկի մարումը պետք Է կատարվի 2023 թվականից’ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Սա փաստորեն ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող վարկային համաձայնագիրն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրում են երկու տարվա ընթացքում:
Հայաստանի ֆինանսների նախարար Վ. Արամյանը դեռ հուլիս ամսին էր տեղեկացրել, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ Նոր վարկի ձեռքբերման հարցի շուրջ: Նախորդ՝ 200 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թ. հունիսի 26-ին, իսկ արդեն 2016 թ. փետրվարի 18-ին Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվեցին այն զինատեսակների եւ ռազմական տեխնիկայի անունները, որոնք պիտի մատակարարվեին Հայաստանի զինված ուժերին: Այս համաձայնագրի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը:
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն այդ ժամանակ հրապարակել էր սպառազինության այն քանակն ու տեսակները, որոնց այդ պայմանագրով պետք է մատակարարվեին: Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանը Ռուսաստանից պետք է ստանար «Սմերչ» համագարկային կրակի ռեակտիվ համակարգային ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք “Игла-с” զենիթային հրթիռային համակարգեր եւ դրա հրթիռներ, Автобаза-М ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, ТОС-1А ծանր կրականետ համակարգեր, ТЗМ-Т տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, 9М113М հրթիռներ, РПГ -26 ականանետեր, B429E պայթուցիչներ, СВД դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, ТИГР զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: